Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը (գերմ.՝ Das Parfum – Die Geschichte eines Mörders), 2006 թ. նկարահանված գերմանական թրիլեր՝ Պատրիկ ԶյուսքինդիՕծանելիք վեպի հիման վրա։ Ֆիլմի բյուջեն 50 միլիոն եվրո է, և այն համարվում է գերմանական ամենաթանկ ֆիմը։
18-րդ դարիՓարիզում ծնվում է Ժան-Բատիստ Գրենույը։ Նա մեծանում է՝ ունենալով գերմարդկային հոտառության զգացում։ Գրենույը ցանկանում էր միայն պահպանել կնոջ բուրմունքը։ Մի անգամ նա զարմացնում է իտալացի օծանելիքագործ Ջուզեպպե Բալդինիին՝ իր հոտառությամբ կարողանալով գտնել մի օծանելիքի բաղադրությունը։ Բալդինին նրան վերցնում է իր մոտ և սովորեցնում, որ ցանկացած օծանելիք կազմված է տասներկու հոտից և հնարավոր տասներեքերորդից։ Սակայն Գրենույը հայտնաբերում է, որ Բալդինիի սովորեցրած մեթոդը չի կարող պահպանել մարդու հոտը և մեկնում է Գրասս։ Այստեղ նա աշխատանք է գտնում Մադամ Արնուլֆիի և Դոմենիկ Դրյուոի մոտ։ Գրասսում, օգտագործելով սառը անֆյուրաժի մեթոդը մի մարմնավաճառի վրա, նա կարողանում է պահպանել նրա բույրը։ Այդպես նա սկսում է մեկը մյուսի հետևից սպանել տասներկու կանանց և պահպանում նրանց հոտը, որպեսզի ստեղծի այնպիսի օծանելիք, որը կարող է հնազանդեցնել, ստիպել սիրահարվել ամբոխին։